News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում՝ այսպես կոչված «վերադաստիարակչական ճամբարներում» մինչեւ մեկ միլիոն ույղուրների գտնվելու մասին տվյալները կեղծ են, դրանք տարածում են «սառը պատերազմի» դարաշրջանի «զոմբիները», որոնք չեն ցանկանում տեսնել Չինաստանի զարգացումը: Մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ փոխնախարար Չժան Խանխուեյը, հաղորդում   է  «ՌԻԱ Նովոստին»:

«Չինաստանի կառավարությունը լիովին հասկանում է Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի տեղական իշխանությունների կողմից տարածաշրջանում անվտնագության եւ սոցիալական կայունության ապահովման համար ձեռնարկված միջոցները, ինչպես նաեւ տեղական բնակչության անվտանգության եւ զարգացման շահերի ապահովման համար ջանքերը», -ասել է դիվանագետը:

Նա հայտնել է, որ  «արդեն որոշ ժամանակ է որոշակի անձինք արշավ են իրականացնում Չինաստանի կառավարության  եւ Սինցզյանում նրա քաղաքականության սեւացման համար, նրանք այնտեղ ստեղծված տեխնիկական մասնագիտական կրթության կենտրոններն անվանում են ույղուրների համար կոնցենտրացված կենտրոններ, նրանք անգամ կեղծել են որոշ թվեր՝ հայտարարելով Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում մինչեւ 1 մլն մարդու ձերբակալության մասին եւ դա բացարձակ անհեթեթություն է»:

«Միջազգային հանրության որոշ անդամներ պարզապես չեն ցանկանում տեսնել Չինաստանի զարգացումը, նրանք Չինաստանի նկատմամբ անհիմն մեղադրանքներ են ներկայացնեում, Չինաստանին եւ նրա քաղաքականությունը  վարկաբեկող հայտարարություններ են անում: Այդ մարդիկ սառը պատերազմի դարաշրջանի զոմբիներ են, նրանք, մոռանալով էթիկայի նորմերի մասին, դիմում են ցանկացած անհիմն եւ հիմար պատմություններին եւ մեկնաբանություններին», - ասել է նա:

2018 թվականի օգոստոսի վերջին ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի փորձագետները հրապարակված զեկույցում հայտնել  էին, որ  մինչեւ 1 մլն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի վերադաստիարակչական ճամբարներում:

Չինաստանի իշխանությունները նշում են, որ շրջանում ստեղծվել է տեխնիկական մասնագիտական կրթության հաստատությունների համակարգ, որտեղ հիմնական շեշտը դրված է ընդհանուր գործածման  լեզվի, օրենքի դրույթների եւ մասնագիտական հմտությունների ուսուցման վրա: Այդ կենտրոններում, ըստ չինական կողմի հավաստման, աշխատանք է տարվում ահաբեկչության եւ ծայրահեղականության դիմակայության ամրապնդման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ