News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ եւ իտալացի ժողովուրդները նման մշակութային հիմք ունեն: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով տնտեսական կապերի զարգացման համար համապատասխան մթնոլորտ կա:

«Ավանդույթներում, մշակույթում, հումանիտար ոլորտում կապերը լավ հիմք են նաեւ սերտ տնտեսական հարաբերությունների հաստատման համար: Դրան նպաստում է նաեւ Հայաստանի որոշակի շերտը, որը ձեւավորվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եւ որը հաղթահարել է հետխորհրդային մտածելակերպը եւ բիզնեսի վարման մոտեցումը», - հավելեց նա:

Փաշինյանը իտալացիներին հրավիրեց ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում, ինչի համար Կառավարությունը պատրաստ է բոլոր պայմանները ստեղծել:

«Գործարար համաժողովը պետք է ուղղված լինի կոնկրետ նպատակների իրականացման: Այդ տեսանկյունից  բարձր է նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան դերը, կարեւոր է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի անձնական ներդրումը, որը  իտալացի ներդրողներին ծանոթացրել է երկրի հետ, որտեղ նրանք  գտնվում են», - ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երեւանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ