News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում են հունիսի 12-ին՝ ժամը 14:25-ին Երեւանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երեւան-Գյումրի եւ 11:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №687 Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի ուղերթները:

«Ժամը 7:55-ին ու 18:25-ին Երեւանից եւ 7:45-ին ու 18:40-ին Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու մնացյալ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թվականի փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ