News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություններից երկու հետեւություն կարելի է անել՝ կամ բարձրագույն իշխանության կողմից կա ուղղակի տոտալ ցուցմունք, որպեսզի անձին խոշտանգեն ու հաշվեհարդարի ենթարկեն կամ պետական լիազոր մարմինների անօրինականությունների հետ կապված սխալ են զեկուցում բարձրագույն իշխանությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Նա ինտենսիվ գտնվել է բժիշկների հսկողության տակ: 1-2 ամիս հետո բարձրաձայնեցինք, որ կա հիվանդությունների բացասական դինամիկա, եւ կալանքը որպես այդպիսին անթույլատրելի է: Հետո բարձրաձայնեցինք, որ հիվանդությունների թիվը պրոգրեսիվ աճում են եւ այս պահին ունի 30 հիվանդություն»,– նշեց նա՝ շեշտելով, որ չնայած իրենց պնդումներին կալանքը՝ որպես խափանման միջոց չի փոխվել:

Լեւոն Բաղդասարյանը 2 հետեւություն ունի այս ամենից. «Որպես իրավապաշտպանի հետեւությունը հետեւյալն է՝ 2 տարբերակ կա՝ կամ բարձրագույն իշխանության կողմից կա ուղղակի տոտալ ցուցմունք, որպեսզի անձին խոշտանգեն հաշվեհարդարի ենթարկեն կամ պետական լիազոր մարմինների անօրինականությունների հետ կապված սխալ են զեկուցում բարձրագույն իշխանությանը եւ եթե դա իրոք այդպես է այս փուլում գոնե պետք է տրվի հանձնարարություն, որպեսզի անօրինականություններ կատարողների գործողությունների հետ կապված տրվի իրավական գնահատական»:

Պաշտպանը նշեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումն էլ որեւէ օգուտ չտվեց.  «Ժամանակին ստեղծվեց պետական մակարդակով միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է որոշեր՝ Գրիգորյանի հիվանդություններն ինչպիսին են եւ արդյոք դրանք հակասում են կալանքին թե ոչ եւ արդյոք կյանքին վտանգ է սպառնում թե ոչ։ Մի գերատեսչական հանձնաժողովի հայտնի որոշումից հետո պաշտոնական կողմը հայտարարեց, որ կյանքին վտանգ չի սպառնում, կարող է կալանք կրել, բայց ապահովագրելով իրենց գրում են, որ կարող է կյանքին վտանգ սպառնալ»։

Պաշտպանի խոսքով՝ ներպետական ատյաններում բարձրաձայնելով եւ արդյունքի չհասնելով, իրենք ստանալով Մանվել Գրիգորյանի թույլտվությունը, դիմեցին ՄԻԵԴ, չնայած Մանվել Գրիգորյանը դեմ էր, որ հայաստանի դեմ հայց ներկայացվի. «Եթե նախկինում մեր պաշտպանյալը պնդում էր, թե Հայստանին դատի չի տա, այս ֆորմատով տվեց իր համաձայնությունը, դիմեցինք ՄԻԵԴ, որ պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի քաղաքացիական հիվանդանոցում։ Այդ ընթացքում պետական լիազոր մարմինները անմիջապես նրան տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց։ Այդ ընթացքում ՀՀ կառավարությունը վերցրեց պոզիտիվ պարտավորություն, որ քաղաքացիական հիվանդանոցում վերջինս կստանա համապատասխան բուժում, 3 ամիս կտրվածքով նա ստացավ համապատասխան բուժում, բայց չգիտես ինչու պետական լիազոր մարմինը որոշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» կան բավարար պայմաններ եւ նրան տեղափոխեցին այնտեղ այն դեպքում, երբ կառավարությունը վերցրել էր պարտավորություն, որ վերջինս քաղաքացիական հիվանդանոցւոմ բուժումը կստանա։ Էլի ներքին ատյաններում եւ մամուլում բարձրաձայնեցին, բայց էլի արդյունք չստանալով, դիմեցինք ՄԻԵԴ, որտեղ կայացվեց համատասխան որոշում՝ անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, խոշտանգման մասին մեր դիմումն էլ որոշվեց լսել առաջնահերթության կարգով»։

Պաշտպանը շեշտում է՝ գործ ունենք դասական խոշտանգման եւ հավեհարդարի հետ. «Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժնում օրը 16-17 ժամ ինսուլին է ստանում, 24 ժամ արհեստական շնչառության տակ է, դասական խոշտանգման եւ հավեհարդարի հետ գործ ունենք»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ծայրահեղ ծանր վիճակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ