Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 10-ին արտահերթ նիստում շարունակում է իր աշխատանքը:
Օրակարգում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: