News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


«Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ ՀՔԾ–ի առաջադրած մեղադրայնքն ամբողջովին հիմնավոր է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ այն ՍԴ ուղարկելու դատարանի որոշումը։

«Դատավոր Դավիթ Գրիգորյանը երկու ասպեկտով է դիմել Սահմանադրական դատարան՝ մեկը քրօրի 301.1 հոդվածի հետ կապված, մյուսը՝ անձեռնմխելիության , ես դրա հետ կապված իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ, մեր առաջադրած  մեղադրանքը հիմնավոր է»,–ասաց նա։

Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել «Մարտի մեկի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամ  Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը,  որ բավարար ապացույցներ կան այն մասով, որ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Ալեքսանյանը 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ սնունդով են ապահովել զինվորականներին, բավարար ապացույցներ կա՞ն ։

«Եկեք պայմանավորվենք այսպես. քրեական գործը չորս մեղադրյալների մասով արդեն գտնվում է դատարանի վարույթում, այդ գործով ՀՔԾ–ն այս պահին գործառույթ չունի եւ ես հիմա կոռեկտ չեմ համարում մտնել այդ դաշտ, որը դատախազի, պաշտպանի, տուժողների եւ դատարանի դաշտն է, այսինքն դատավարության մասնակիցները նրանք են»,–ասաց նա։

Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ «Մարտի մեկի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության բացահայտումը հիմք կլինի, որպեսզի մյուս սպանությունները եւս բացահայտվեն։

Հարցին, թե ինչի՞ արդյունքն է, որ 11 տարի անձ սպանության բացահայտման առումով առաջընթաց գրանցվեց, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Մեր հետեւողոկան աշխատանքը արդյունք էր. աշխատանքը էներգիայի պես բան է, այն անհայտ չի կորում երբեք, այն կարող  է լինել քիչ տեսանելի, բայց որ արդյունք տալիս է , դա փաստ է»,–ասաց նա։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որը գործը ինչ–որ մի փուլում կմտնի փակուղի, Խաչատրյանն արձագանքեց.

«Մտավախություններ միշտ էլ կան, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, բոլոր իրավապահ մարմինները պետք է դա անեն»։

ՀՔԾ պետն, օգտվելով առիթից ՝ կոչ արեց քաղաքացիներին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին եւ հայտնել «Մարտի մեկի» վերաբերյալ իրենց հայտնի բոլոր տեղեկությունները։

Խաչատրյանն ասաց, որ մինչ այս պահը ներկայացողներ եղել են, որոնք շատ արժեքավոր տեղեկություններ են հայտնել ՀՔԾ–ին։

«Եղել են դեպքերի մասնակիցներ, անձինք, որոնց հայտնի են դարձել որոշակի տեղեկություններ, սակայն թե կոնկրետ ովքեր են եւ ինչ տեղեկություններ են հայտնել, այս պահին չեմ ասի։ Կան անձինք, որոնք համագործակցում են վարույթն իրականացնող մարմնի հետ»,–ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին
Վերաքննիչի որոշումից երկու ամիս անց գործը մակագրվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն
Լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը ցուցմունք է տվել, թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան․․․
Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ
Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա: Ժամանակը ցույց կտա: Նման բան չի կարա լինի...
ԱԱԾ տնօրենի հայտարարությունը դժվար է մեկնաբանել. Հայկ Ալումյան
Ոչ միայն նյութերին ծանոթ չեմ, այլ անգամ մեզ չեն բարեհաճել տեղեկացնել, թե ինչ բնույթի նյութեր են...
ԲԴԽ–ի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է Քոչարյանի և մյուսների գործի մակագրման հարցը
Դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել...
Ինչո՞ւ միայն «Մարտի 1-ը». Ալումյանը՝ «Մարտի 1-ի» ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու որոշման մասին
Ալումյանը վստահ է, որ այն կարճ ժամանակում հակասահմանադրական կճանաչվի...