News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թմրանյութերի առկայության ստուգման թեստը, որը հանձնել է «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովը, բացասական արդյունք է ցույց տվել, հայտնում է «Настоящее время»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային նարկոլոգ Եվգենի Բրյունին:

«Հետազոտությունը շարունակվում է, բայց այսօրվա դրությամբ (թմրանյութեր) չեն հայտնաբերվել»,- հավելել է նա:

«Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը նաեւ հայտնել է, որ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել ափերին եւ եղունգներում: Չիկովը ներկայացրել է փորձաքննությունից հատված, որը կատարվել է հունիսի 8-ի երեկոյան:

Ռուսաստանցի լրագրողները եւ ակտիվիստները հունիսի 12-ին Մոսկվայում Գոլունովի աջակցությամբ երթ կանցկացնեն, որը հիմա տնային կալանքի տակ է:

Հունիսի 10-ին Ռուսաստանի երեք գլխավոր գործարար թերթեր ՌԲԿ-ն, «Կոմերսանտը» եւ «Վեդոմոստին» լույս են տեսել միանման առաջին էջով՝ «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովի աջակցությամբ: Շապիկին գրված է՝ «Ես/Մենք Իվան Գոլունովն ենք»: Սա ֆրանսիական կարգախոս «Je suis Charlie»-ի նմանակն է, որն ամբողջ աշխարհում մարդիկ օգտագործում են որպես դատապարտման խորհրդանիշ՝ Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության 12 աշխատակիցների սպանությունից հետո:

Հունիսի 8-ին Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի համար խափանման միջոց էր ընտրել  տնային կալանքը մինչեւ օգոստոսի 7-ը: Լրագրողին մեղսագրվում է խոշոր չափով թմրանյութերի իրացման փորձի մեղադրանք: Ռուսաստանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է 10-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում: Գոլունովին  ձերբակալել են հունիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում, նրա կոլեգաները ձերբակալությունը կապում են կոռուպցիայի եւ ստվերային բիզնեսի վերաբերյալ լրագրողական հետաքննության հետ, որը նա հրապարակել է: Գոլունովը պնդում է, որ արգելված նյութերը իր ուսապայուսակի մեջ դրվել են դրսից:

Լրագրողի աջակցությամբ հանդես են եկել նրա գործընկերները, քաղաքացիական ակտիվիստները եւ իրավապաշտպան կազմակերպությունները:

«Թվում է՝ հիմա լրագրողական հանրույթը վերջապես գիտակցեց, որ եթե մենք հիմա չասենք՝ «ստոպ», հետո կգան յուրաքանչյուրի հետեւից»,- հայտարարել է «Մեդուզայի» գլխավոր տնօրենը:

Հունիսի 9-ին դերասան Կոնստանտին Խաբենսկին «Կինոտավր» փառատոնը բացելիս հիշատակել է լրագրողի քրեական հետապնդումը: «Այսօր փորձում են փակի տակ դնել ոչ հարմար լրագրողի, որը փորձում է ճշմարտությունն ասել: Եթե դա հաջողվի, ապա, բարեկամներս, վաղը այս հոյակապ փառատոնը նույնպես կարող է որ հարմար դիտվել»,- հայտարարել է Խաբենսկին, որը ղեկավարում է «Կինոտավրի» ժյուրին:

Լրագրող Գոլունովի աջակցության նստացույցերը, որոնք վերականգնվել են հունիսի 9-ի երեկոյան, Մոսկվայում ՆԳՆ ԳՎ շենքի մոտ ընթացել են ամբողջ գիշեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ