News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորվի, որ Հայաստանի հարեւան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Գաղտնալսման առումով նշեմ, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածքում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել է փորձաքննություններ»,–նշեց նա։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ եթե բավարար ապացույցներ լինեին մարդկանց որպես մեղադրյալ ներգրավվելու, ապա ՔԿ–ն կաներ դա.«Եթե բավարար ապացույցներ լինեին որպես կասկածյալներ ներգարվվեելու,  մենք դա կանեինք։ Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից գաղտնասլում անելու հանգամանքը»։

Հարցին՝ գաղտնալսող բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, օլիգարծներ հնարավոր է գաղտնալսումն իրականացրած լինեին, ՔԿ նախագահն ասաց. «Մենք համապատասխան հարցումներ եւ այդ ուղղությամբ քննություն իրականացրել ենք, նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ այս պահին չունենք»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը: Այնտեղ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին եւ հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման փաստով քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը հանձնարարված է Քննչական կոմիտեին:

Տպել
Ամենաշատ