News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սնանկության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, այս տարվա մայիսի 10–ին որոշում է կայացրել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել։

Այսպես.

Դեռևս 2017թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և Սուրիկ Խաչատրյանի միջև  կնքվել է վարկային գծի պայամանագիրը, ըստ որի բանկը վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև.2020թ. հուլիսի 7–ը վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

Վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Սուրիկ Խաչատրյանը  գրավադրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող  Երևանի Կենտրոն համայնքում գտնվող անշարժ գույքը։

 Սակայն Սուրիկ Խաչատրյանը նախատեսված ժամկետում չի կատարել իր վարկային պարտավորությունները, արդյունքում կուտակել է  1.012.260,36 ԱՄՆ դոլար պարտք, ինչի պայմաններում բանկի ներկայացուցիչը դիմել է դատարանին և խնդրել Սուրիկ Խաչատրյանին ճանաչել սնանկ:

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը առարկել է ներկայացված պահանջի դեմ՝ նշելով, որ1. չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, ինչպես նշելով, որ չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցումը։

Պատասխանող կողմը առարկել է բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը՝ նշելով, որ ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը չի համապատասխանում իրականությանը  և համաձայն չեն հաշվարկված տույժի հետ։

Դատարանն այնուամենայնիվ վճռել է բավարարել բանկի դիմումը և Խաչատրյանին ճանաչել է սնանկ։ Դատարանի վճռով արգելանք է դրվել Սուրիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։ Սնանկության գործերով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ