News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատարը ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է արել փոխզիջում գտնել: Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլրահման ալ-Թանին, հաղորդում է Reuters-ը:

«Կարծում ենք, որ ինչ-որ պահի կողմերը պետք է համաձայնության հասնեն, այդ խնդիրը չի կարող հավերժ ձգվել: ԱՄՆ-ն եւ Իրանը հետագա լարվածություն չեն ցանկանում, եւ այդ պատճառով նրանք պետք է գաղափարներ գտնեն, որոնք դռներ կբացեն»,- Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է ալ-Թանին:

Նրա խոսքով՝ մի քանի երկիր, ներառյալ՝ Կատարը, Օմանը, Իրաքն ու Ճապոնիան, կողմերին կոչ են անում համաձայնության գալ:

«Կատարը եւ մի շարք այլ երկրներ փորձեր են արել հասնել իրավիճակի դեէսկալացիային, մենք խոսել ենք ԱՄՆ-ի եւ Իրանի հետ: Մենք ձգտում ենք երկխոսության համար պայմաններ ստեղծել երկու երկրների համար, քանի որ լարվածությունն օգուտ չի տա տարածաշրջանին»,- հավելել է Կատարի արտաքին գործերի նախարարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ