News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Ս-400-երի հարցով աշխատանքային խումբ ստեղծելուց հրաժարվելու մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձեր չի ձեռնարկել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու առնչությամբ իր մտավախությունների գնահատման համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցում:

Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիայի պաշտոնական անձինք պատրաստ են պատասխանել ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակին, որում ասվում է, որ Թուրքիան դուրս կգա ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից, եթե գնի ռուսական Ս-400-երը:

ԱՄՆ-ը պնդում է, որ Ս-400-երը սպառնալիք են ներկայացնում Lockheed Martin Corp F-35 կործանիչների համար եւ Թուրքիայից պահանջում է հրաժարվել այդ գործարքից: Իր հերթին, Անկարան պնդում է, որ մտադիր չէ հրաժարվել գործարքից: ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային՝ սպառնալով պատժամիջոցներ սահմանել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ