News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Իսրայելում ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Իսրայելին օկուպացված Արեւմտյան ափի մի մասի անեքսիայի հարցում: Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռյադ ալ-Մալիկին, հաղորդում է Reuters-ը:

«Միջազգային հանրությունը պետք է արձագանքի եւ պատասխանի այդ հայտարարությանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեւիդ Ֆրիդմանը հայտարարել էր, որ Իսրայելն իրավունք ունի միացնել օկուպացված Արեւմտյան ափի գոնե մի մասը:

Ապրիլին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է օկուպացված տարածքներում գտնվող հրեական բնակավայրերն անեքսիայի ենթարկել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ