News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիյա Ամանոն մտահոգված է իրանական միջուկային խնդրի շուրջ լարվածությամբ:

Նրա խոսքով՝ միջուկային պարտավորությունները թեթեւացնում են միջուկային ստուգումները:

«Հուսով եմ, որ հնարավոր կլինի երկխոսության միջոցով ներկայիս լարվածությունը նվազեցնելու համար ուղիներ փնտրել: Չափազանց կարեւոր է, որ Իրանն ամբողջությամբ իրականացնի իր պարտավորությունները միջուկային ոլորտում համաձայնագրի շրջանակում»,- ասել է նա:

ՄԱԳԱՏԷ-ի անդամ պետությունների մայիսյան զեկույցում ասվում է, որ Իրանը շարունակում է մնալ ուրանի եւ ծանր ջրային պաշարների համար առանցքային սահմանափակումների շրջանակում, սակայն նշվում է, որ այդ պաշարները մեծանում են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ