
2018-ին ՀՔԾ պահպանման համար պետության կողմից հատկացվել է 627 մլն 224 հազար դրամ: Հունիսի 10-ին ԱԺ Պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Ընդ որում նրա խոսքով, ճշգրտված պետական ծրագիրը կազմել է 634 879 հազար դրամ:
«Անցյալ տարվա ընթացքում այդ գումարից ծախսվել է 633 389 հազար դրամ: Այսինքն՝ բյուջեն իրականացվել է 99,76 տոկոսով», - պարզաբանեց Խաչատրյանը: Արդյունքում մեզ հաջողվել է պահպանել եւ պետական բյուջեին վերադարձնել 1 մլն 499 հազար դրամ», - ասաց Խաչատրյանը: