News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայում արդեն 2021 թվականին կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ պլաստիկից կոնկրետ իրերի արգելքի սահմանումը որոշվել է գիտականորեն հիմնավորված հետազոտության հիման վրա, սակայն կառավարությունը դիտարկում է նաեւ ջրի համար շշերը, պլաստիկե տոպրակներն ու ձողիկները:

«Արդեն 2021 թվականին կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը»,- ասել է Թրյուդոն:  

Նա նշել է, որ կառավարությունը ոգեշնչվել է Եվրախորհրդարանից, որը մարտին ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել մեկանգամյա օգտագործման պլաստիկի լայնամասշտաբ օգտագործման արգելքի համար:

Կանադայում օգտագործվող պլաստիկի առնվազն 10%-ը վերամշակվում է: Կառավարությունը հայտարարել է, որ ողջ աշխարհում ամեն տարի 1 մլն թռչուն եւ 100 000 ծովային կաթնասուններ վնասվածքներ են ստանում կամ սատկում՝ պլաստիկը որպես սնունդ կիրառելով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ