News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեկ Հայաստանի 23 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, բայց ամենաինտրիգայինը Աբովյանի քաղաքապետի ընտրությունն էր, որտեղ ուժերն էին չափում իշանության թեկնածուն Վահագն Գեւորգյանը եւ ԲՀԿ-ի աջակցությունը վայելող, գործող քաղաքապետ Գրիգոր Գուլյանը։ Այստեղ բավական ակտիվ էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Շուտով ահազանգեր եղան, որ մարզպետը ազատ ելումուտ է անում ընտրատեղամասերում, ցուցումներ տալիս հանձնաժողովի անդամներին։ Նա էլ հակառակ թևի վրա կասկածներ ուներ, գործող քաղաքապետի աջակցի ձեռքին, որ հանձնաժողովի նախագահն էր, մի ցուցակ էր եղել՝ մարդկանց անուններով, հեռախոսհամարներով։ 

Աբովյանում նաեւ ոստիկաններն էին ակտիվ, Գառնիի ոստիկանապետը եկել էր, ինչպես ինքն ասաց, «բորդյուրին նստած հաստավիզներ գտնելու», բայց հավանաբար շփոթելով՝ դիտողություն արեց եզրաքարերին նստած լրագրողներին։ 

Գործող քաղաքապետի մի քանի աջակցի էլ բերման ենթարկեցին, նրանցից Ջիվան Զարգարյանին երկար պահեցին բաժնում, կասկածում էին, որ ապօրինի զենք է կրում։ Երեւանից շուտով ԲՀԿ-ական պատգամավորների խումբ եկավ։ Ջիվանը մոտ երեք ժամից ազատ արձակվեց։ 

Իսկ զենք չէին հայտնաբերել, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ոչինչ չգտան, ոչ Իսկանդեր, ոչ գրադ։ 

Անակնկալը սակայն վերջում էր, չնայած իշխող թիմի ջանքերին եւ նաեւ երթին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցել, Աբովյանում չհաջողվեց գոնե պահպանել մեկ տարի առաջվա արդյունքերը, երբ ՔՊ-ն մոտ կրկնակի առաջ էր անցել Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունից։ Արդեն կեսգիշերին մոտ պարզ դարձավ, որ հաղթել է գործող քաղաքապետը։ 

Այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը։

Գագիկ Ծառուկյանն էլ Աբովյանում քաղաքապետի հաղթանակը համարեց հեղափոխության հաղթանակ։ Եվ նաեւ ակնարկեց, որ այդ հաղթանակը որքան ավելի մեծ կլիներ, եթե ինքը զբաղվեր քարոզարշավով։

Այսօր, Ադեկվադի խմբից Արթուր Դանիելյանին ձեռնաշղթաներով տարան բաժին։ 6 ոստիկան էր եկել նրա հետևից, պատճառը Դանիելյանի հայտարարությունն էր, որ շուտով կարող են կոչ անել, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխել, այսինքն այն, ինչ Ջիվան Աբրահամյանն էր ասել Բակո Սահակյանի մասին եւ անպատիժ մնացել ։ Երկու ժամից նրան բաց թողեցին։

ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսողների հավանական տեղի մասին առաջին անգամ այսօր տեղեկություն հրապարակվեց։ Քննչական կոմիտեի նախագահը հայտարարեց, որ քննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ հնարավոր է ձայնագրությունը տարածաված լինի հարևան երկրից, թե որ՝ չբացահայտեց։

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ NEWS.am–ին նա հայտնեց, որ շատ ավելի վաղ էր ազատման դիմում ներկայացրել, պարզապես նախագահն այսօր է այն հաստատել։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի դիմումը վարչապետի համար անակնկալ չի եղել, այսօր Զեյնալյանը ասաց, որ Փաշինյանը գիտեր, որ ինքը թողնելու է պաշտոնը, իսկ այդպիսի որոշում է կայացրել հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը գնահատելուց հետո։ 

Դոլարը էժանացել է, փոխարժեքն այսօր կազմել է 479 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 608, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 41 դրամ:

Հունիսի 11-ին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32:

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ