News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հունաստանի նախագահն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկը: Այդ կապակցությամբ հուլիսի 7-ին Հունաստանում համազգային ընտրություններ կանցկացվեն, հաղորդում է AP-ը:

Վարչապետը հայտարարել է, որ վաղաժամ ընտրությունների անցկացումը պայմանավորված է քարոզարշավից խուսափելու հնարավորությամբ, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել երկրի տնտեսությունը:

Ցիպրասի որոշումը կապված է մայիսի 26-ին Եվրախորհրդարանում իր «Սիրիզա» կուսակցության պարտության հետ:

Հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր, պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը պետք է հաղթի համազգային ընտրություններում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ