News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում դժգոհ են «բռնաբարություն» հասկացության գոյություն ունեցող հին իրավաբանական սահմանումից եւ մտադիր են որոշ լրացումներ կատարել գործող օրենքում, հայտնում է Reuters-ը: 

Հոգեբույժ Միյակո Շիրակավան 19 տարեկան էր, երբ նրան բռնաբարել էին: Մասնագետն ասում է, որ ինքը սարսափից քարացել էր, եւ չի կարողացել հարձակվողից պաշտպանվել: Նրա խոսքով՝ սեռական հարձակման ենթարկվող կանանց համար սա օրգանիզմի նորմալ ռեակցիա է, որը փորձում է տեղի ունեցածից պաշտպանել գիտակցությունը:

Այն պատճառով, որ նա չի կարողացել ֆիզիկական դիմադրություն ցույց տալ, չի էլ կարողացել ոստիկանությանը հայտարարել կատարված հանցագործության մասին, քանի որ օրենքի համաձայն՝ միայն զոհի ֆիզիկական դիմադրությունն է ապացուցում բռնաբարության փաստը:

Բռնաբարության համար պատասխանատվությանն առնչվող հոդվածում լրացումներ կկատարվեն: Օրենսդիրները, մասնավորապես, մտադիր են խստացնել հանցագործության համար նախատեսվող պատիժը: Դրանից բացի, նոր լրացումներում կնշվի կետ «զոհի դիմադրություն ցույց տալու անընդունակության» մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ