News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինական Huawei-ին, որը ամերիկյան արգելքների պատաճռով զրկվել է Android օպերացիոն համակարգի թարմացման հասանելիությունից, կարող է օգնել «Ռոստելեկոմը» եւ ռուս բիզնեսմեն Գրիգորի Բերյոզկինը, որի սեփականությունն է ֆիննական հիմքով ստեղծված ռուսական «Ավրորա» բջջային ՕՀ մշակումը, հայտնում է The Bell-ը:

Պետերբուրգյան համաժողովից առաջ Huawei-ի գլխավոր գործադիր տնօրեն Գո Պինը ՌԴ թվային զարգացման եւ կապի նախարար Կոնստանտին Նոսկովի հետ քննարկել է չինական սմարթֆոնների հնարավոր անցումը Sailfish-ին, The Bell-ին հայտնել են բանակցություններին ծանոթ 2 աղբյուրներ: Այս թեման բարձրացվել է  նաեւ Չինաստանի ղեկվար Սի Ցզինպինի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ, ասել է մեկ այլ աղբյուր:

Դաշնային պաշտոնյայի խոսքով՝ բանակցություններն ընթանում են 2 ուղղությամբ:

Առաջին՝ չինական ընկերության տարբեր տեսակի սարքերի վրա «Ավրորա» օպերացիոն համակարգի (ֆիննական Sailfish ռուսական տարբերակ) տեղադրում: Այն կտեղադրվի Google-ի Android համակարգի փոխարեն, որը չինական ընկերությունը չի կարող լիարժեք օգտագործել ամերիկյան արգելքներից հետո: «Չինաստանն արդեն թեստավորում է «Ավրորայի» նախնական տեղադրված սարքերը»,- ասել է The Bell-ի զրուցակիցը:

Երկրորդ՝ Ռուսաստանում Huawei-ի սարքերի մասերի արտադրության տեղայնացում: Խոսքը չիպերի եւ ծրագրային ապահովման համատեղ արտադրության հնարավոր ծավալման մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ