News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում պաշտոնապես հաստատվել է երկրի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի թեկնածուների վերջնական ցուցակը, հայտնում է BBC News-ը:

Նշվում է, որ ցուցակ է մտել ընդհանուր 10 թեկնածու՝ շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը, առողջապահության նախարար Մեթ Հենկոկը, Համայնքների պալատի մեծամասնության նախկին խորհրդարանական կազմակերպիչ Մարկ Հարփերը, ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսը, աշխատանքի եւ թոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մակվեյը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը  եւ միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Սթյուարտը:

Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունիսի 7-ին: Հիմա նա կուսակցության առաջնորդի պաշտոնակատարն է, ընդ որում՝ մնացել է վարչապետի պաշտոնում, մինչեւ կավարտվի տորիների նոր ղեկավարի ընտրության գործընթացը, որը կսկսվի հունիսի 10-ից եւ կավարտվի հուլիսի 28-ից ոչ ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ