News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ նրանք պատրաստ են կրճատել միգրանտների հոսքը այլ լատինաամերիկյան երկրների հետ համագործակցելով, գրում է BBC News-ը:

Նախարարը նաեւ ասել է, որ նրանք կփորձեն ամրապնդել իրենց հարավային սահմանը, որպեսզի հասնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջած միգրանտների քանակի կտրուկ նվազմանը:

Մեքսիկան 45 օր ունի սահմանին միգրանտների քանակը կրճատելու համար, հակառակ դեպքում ԱՄՆ-ն մաքսատուրքեր կսահմանի:

Մեքսիկան մտադիր է միգրանտների խնդիրը քննարկել Բրազիլիայի, Պանամայի եւ Գվատեմալայի հետ, երրկրների, որոնք միգրանտների կողմից առավել հաճախ են օգտագործվում  որպես տարանցիկ կետեր:

Մեքսիկայի ԱԳ նախարարն ասել է, որ միգրանտների հոսքի կրճատման մասին պայմանավորվածությունը ԱՄՆ-ի հետ ձեռք է բերվել ուրբաթ շատ ծանր բանակցություններից հետո:

Նրա խոսքով, ԱՄՆ-ից  բանակցող կողմերը պահանջել են «սահմանին միգրանտների զրոյական քանակ», սակայն Էբրարդն այդ պահանջը «անհնարին առաքելություն» է անվանում:

Միեւնույն ժամանակ, բանակցությունների արդյունքներից հետո միգրանտների հոսքի կրճատման ճշգրիտ տոկոսի մասին չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ