News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018 թվականին աշխատանքի պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման համար ընդհանուր ծախսերը կազմել են 416 մլրդ դրամ: Հունիսի 11-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը ծախսել է 351 մլրդ դրամ: Ընդ որում՝ բուն նախարարությանը հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 347 մլրդ դրամը բաժին է ընկնում գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ