News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնաբերվել է Մախաչկալայում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված երրորդ մարդու մարմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռոսմորրեչֆլոտի» մամուլի ծառայությանը:

«Գտնվել են երեք զոհվածներ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Ռոսմորրեչֆլոտի» ներկայացուցիչները այսօր «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են, որ Մախաչկալայի նավահանգստում «Լցանավ 16»-ում (նավերին հետեւող Marinetraffic առցանց պորտալի համաձայն ՌԴ դրոշով) տեղի է ունեցել պայթյուն, երկուսը մահացել են, շարունակվում են եւս մեկ նավաստու որոնումները: Տարածաշրջանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ տուժել է 5 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Նավը պատկանում էր «Վոլժսկու ծովային նավագնացությանը» (մտնում է Վլադիմիր Լիսինի UCL Holding-ի մեջ): «Ռոսմորրեչֆլոտի» տեղեկացմամբ՝ նավահանգստում նավթ չի թափվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ