News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն կրթահամալիրի՝ 2001թ. ծնված սանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

«Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա երեխայի նկատմամբ՝ 2001թ. ծնված անչափահասի կողմից, ով նույնպես հանդիսանում է հիշյալ կրթահամալիրի սան:

Այսպես՝ 2017թ. դեկտեմբերի 26-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2018թ. հունվարի 13-ին 2001թ. ծնված անչափահասը, 10-ամյա տղայի հետ գտնվելով կրթահամալիրի ննջասենյակներից մեկում, սպառնալով ծեծել վերջինիս, եթե խոչընդոտի իրեն, օգտվելով նրա անօգնական վիճակից, սեռական կրքերին հագուրդ տալու համար, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ, սեռական հասունության չհասած երեխայի նկատմամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,– ասվում է ՔԿ հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատախազը հաստատել է Դոն Պիպոյի գործով մեղադրական եզրակացությունը
Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվեց դատարան...
Իտալիայում ձերբակալել են ավելի քան 120 մարդու մաֆիզ գործունեության մեղադրանքով
Իտալիայում 120 մարդ ձերբակալվել է մաֆիոզ գործունեություն վարելու մեղադրանքով...
Գողություն՝ Սիսիանի բանկերից մեկում․ սպասարկման սեղանից անհետացել էր հաճախորդի հեռախոսը
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է․․․․
Երեւանում թալանել են նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը
ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել․․․․
Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն...
Ռեֆորմիստների խորհրդի անդամին դանահարել են ավտոկայանատեղիում․ նոր մանրամասներ
Դանակահարել են Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին…