News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրենց պահում են ընդդիմության նման։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։

Նրա խոսքով՝ իշխանությունն այսօր իրեն ընդդիմության նման է պահում, իսկ ընդդիմությունը՝ իշխանության։

«Եվ այդ քայլերթը եւ այն զավեշտալի ձեւակերպումները, որով հանդես եկավ Կոտայքի մարզպետը, որը համարում եմ պարզապես անթույլատրելի։ Այս միջամտությունները իշխանությունն իրավունք չունի անել»,– ասաց Աճեմյանը։

Նրա խոսքով՝ ինքն Աբովյանի վերընտրված քաղաքապետին վաղուց է ճանաչում,  նա շատ գրագետ է։

«Ի տարբերություն շատ իշխանական թեկնածուների, որոնք նույնիսկ տարրական 10–ամյա կրթություն չունեն, իհարկե, կարող էր անցնել այս թեկնածուն»,– ասաց Աճեմյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների այս պահվածքը պարզապես զավեշտալի է, եւ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն այս բեռը չի կարողանում տանել։

«Ես ժողովրդի այն հատվածին, ովքեր ընտրել են իրեն, ուզում եմ ասել, որ համաձայնեք, դուք սխալվել եք, պետք է վերջապես ընդունել, որ սխալմունք է տեղի ունեցել, մարդը չի կարողանում կառավարել։ Վերջին 1 տարվա ընթացքում նորմալ կառավարություն այդպես էլ չձեւավորվեց»,– ասաց Կարինե Աճեմյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ