News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանական WPP եւ Kantar Millward Brown ընկերությունների վարկածով  աշխարհի ամենաթանկ 100 ապրանքանիշերի ցուցակում՝ The BrandZ Global Top 100-ում, ամերիկյան օնլայն ռիթեյլեր Amazon-ը առաջին տեղն է զբաղեցրել:

Amazon  ապրանքանիշը զգալիորեն աճ է գրանցել   տարվա ընթացքում.  նրա արժեքը աճել է 52 տոկոսով` մինչեւ 315.505 մլրդ դոլար: Ռիթեյլերը բարելավել է իր էկոհամակարգը, ինչը հնարավորություն է ընձեռել բարելավել սպասարկման որակը եւ ավելացնել առաջարկվող ծառայությունների քանակը, եւ արդյունքում աճել է  ընկերության մրցունակությունը:

Apple-ը ցուցակում պահպանել է երկրորդ տեղը՝  գրեթե 3 տոկոսով ( 309,527 մլրդ դոլար) ավելացնելով իր արժեքը, իսկ Google-ը երեք տարում առաջին անգամ երրորդ տեղում է հայտնվել: Այնուհետ ցուցակում հաջորդում են Microsoft-ը եւ Visa- ն, որը մեկ տարում 7-ից 5-րդ տեղն է բարձրացել:

Չինական Alibaba ապրանքանիշը առաջ է անցել Tencent հեռահաղորդակցության հսկայից եւ դարձել ամենաթանկ չինական ապրանքանիշը:

Տարվա ընթացքում ամենից շատ թանկացած ապրանքանիշ է  դարձել Instagram-ը՝ նրա արժեքը գրեթե 2 անգամ ավելացել է անցյալ տարվա համեմատ եւ կազմել է 28.2 մլրդ դոլար:

WPP եւ Kantar Millward Brown-ի տվյալներով սոցցանցը ավելի քան 1 մլրդ օգտատեր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ