News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Աշխատելու կարողությունից զուրկ կառավարություն է, որը չի կարողանում արդյունքներ գրանցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության կառավարմանը։

«Այն հատվածը, որ դեռ հավատում է իշխանությանը, պետք է հասկանա, որ այդ վստահության քվեն սպառվել է, այլեւս լուրջ սպասելիքներ չեն կարող լինել»,– ասաց Աճեմյանը։

Նրա խոսքով՝ վարչապետն «աննորմալ ձեւակերպումներ» է անում Արցախի ղեկավարության հասցեին։

«Երկրի ղեկավարը պարզապես դավադրություններ եւ թշնամիներ է փնտրում, եւ դրանց դեմ պայքարում է ներսում, իսկ դրսում նա պարզապես հաճոյանում է, բայց դա էլ իր արդյունքները չի տալիս, որովհետու մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում, քայլ առ քայլ մենք մեկուսանում ենք աշխարհից»,– ասաց Աճեմյանը։

Նրա խոսքով՝ անթույլատրելի է խոսել հանդուրժողականությունից ու ժողովրդավարությունից, քանի որ քայլ առ քայլ մոտենում ենք բռնապետության։

«Այն ոճով, որով Փաշինյանը խմբագրություն է ղեկավարել, խմբագրել երկիրը՝ պարզապես համարում եմ անթույլատրելի։ Նիկոլ Փաշինյանը, որեւէ այլակարծություն չի՛ ընդունում, չի՛ հանդուրժում, եւ այն բոլոր կարծիքներն ու քննադատությունները, որոնք վերաբերում են իշխանությանը, ուզում է սպանել»,– ասաց Աճեմյանը։

Նրա խոսքով՝ դրա վառ օրինակն է վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը։

«Մոտ երկու օր առաջ մամուլի խոսնակն ասում է, որ խելագար պետք է լինել՝ հակադրվելու համար Նիկոլ Փաշինյանին։ Որեւէ երկրում հնարավո՞ր է արդյոք, որ իշխանությունն այդպիսի արտահայտություն անի։ Միանգամից ջնջում, վերացնում են որեւէ ընդդիմադիր ուժի կամ որեւէ այլ կարծիքի։ Մոտենում ենք միանձնյա որոշումներ կայացնող մարդու կապրիզներով երկիր ղեկավարելուն»,– ասաց Աճեմյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ