News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարությունյան Մանուկյանի նախագահությամբ այսօր պետք է կանանար նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Սակայն Երանոսյանի պաշտպանը դիմում էր ներկայացրել դատարանին և հայտնել, որբացակայում է ՀՀ-ից։ Դատարան չէր ներկայացել նաև Լևոն Երանոսյանը։ Այդ հիմքով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ