News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այս ֆեյքային մեղադրանքը, չեմ զարմանա, որ շոուի շարունակությունը լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ խոսելով դատարան ներկայացված «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունից։

«Կխնդրեմ «Սեւան» ՔԿՀ-ի ադմինիստրացիային ուշադիր լինել այդ անձի հավասարակաշռության վրա եւ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Աշոտ Իսախանյանը ՔԿՀ–ում պետք է հնարավորություն չունենար ինտերնետից եւ սմարթֆոնից օգտվելու, բայց նա ինձ հետ ֆեյսբուքյան կապի մեջ է եղել եւ ինձանից Մանվել Գրիգորյանի պաշտպանից աջակցություն է ակնկալել»,–նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։

Պաշտպանը շեշտեց՝ ինքն էլ է համացանցում տեսել այդ նսեմացնող նկարները. «Անլուրջ է, երբ մարդը Պանիկովսկու պես ասում է՝ միլիոն եմ ուզում»։

Նշենք, որ Իսախանյանն այն անձն է, ում սկանդալային լուսանկարները վերջերս տարածվել էին համացանցում։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար է պահանջում՝ կյանքը կործանելու համար։ Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել Իսաանյանին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա:

Հավելենք, որ Իսախանյանը սույն գործի անջատված մասով որեւէ դատավարական կարգավիճակ չունի:

Տպել
Ամենաշատ