News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վերացական դատողությունների հիման վրա հիվանդ մարդուն կալանքի տակ պահելու փորձ է։ Այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝  անդրադառնալով դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարությանը, թե գործի նյութերում կան փաստեր, համաձայն որոնց՝ Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային ստիպել է իր վրա վերցնել այն ամենն, ինչում ինքը մեղադրվում է:

«Զուտ մեկնաբանության խնդիրներ են։ Եղելությունն այն է, որ այն հիմքը, որը օգտագործվում է անձին կալանքի տակ դնելու, ըստ Եվրոպական դատարանի նախադեպերի՝ չի կարող դրվել կալանքի ժամկետը երկարացնելու հիմքում։ Ըստ էության, այն հեռախոսազրույցը, որը դատախազությունը յուրովի է մեկնաբանում եւ այն արտահայտությունը, որ Մանվել Գրիգորյանն ասել է՝ ո՞ւր է պատասխանատուն, թող գա դրան տեր կանգնի, դատախազությունը մեկնաբանում է այնպես, որ ուր է ինքը, թող գա իմ արածը վերցնի իր վրա, այսինքն՝ սա դատողությունների եւ ենթադրության վրա  է հիմնված, որը դրվել է կալանքի տակ վերցնելու եւ 1 տարի կալանքի տակ պահելու համար»,–նշեց նա։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11–ին, դատախազը հայտարարել էր, որ ունեն փաստեր, որ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով հարկադրում է, որպեսզի իր ենթական իր վրա վերցնի այն ամենը, ինչում ինքը մեղադրվում է։

Տպել
Ամենաշատ