News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին: Հունիսի  11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Նրա հավաստմամբ՝ տվյալ զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում:

 «Դրանք պլանային զորավարժություններ են  եւ ամեն ինչ ընթանում է հայտարարված խնդիրներին համապատասխան», - նշեց նա:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն, իր հերթին նշեց,  որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր շատ բան է անում, որպեսզի Հայաստանը իրեն անվտանգ զգա, իսկ մեր սերտ հարաբերությունները եւ Գյումրիում 102-րդ ռազմական բազայի գործունեությունը արտացոլում են Հայաստանի հետ հարաբերությունների մասին ՌԴ տեսլականը:

«Հայաստանը, որը միշտ եղել է հուսալի դաշնակից, պետք  է Ռուսաստանին, եւ Ռուսաստանը պետք է  Հայաստանին՝ ուժեղ եւ բարգավաճ», - ընդգծեց նա:

Կոպիրկինը հավելեց, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում կայունության օգտին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ից 11-ը Նախիջեւանում տեղի է ունենում «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերջին փուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը փոխում է ավանդույթը. Ռուսաստանի տոնին ներկա է եղել ՀՀԿ էլիտան, նաեւ Ռիտա Սարգսյանը
Հունիսի 12-ին ՌԴ դեսպանատունը Երեւանի «Դվին» հյուրանոցում մեծ շուքով նշել է Ռուսաստանի...
«168 ժամ». «Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան»
Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո...
«Հրապարակ». Փաշինյան-Պուտին հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված անձ. Ինչ են խոսել Մ. Պողոսյանի մասին
Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ ԴԱՀԿ նախկին պետ, Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանի մասին, ինչի վերաբերյալ...
Մեծարում եմ Ռուսաստանին. Շավարշ Քոչարյան
Նրա խոսքով՝ օրը կապված է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական կյանքում գլոբալ վերափոխումների սկզբի հետ և ամրապնդում է Ռուսաստանի դերը միջազգային հարթակում...
Հայաստանում նշել են Ռուսաստանի օրը
Երևանում «Դվին» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում...
Հայկական «նապաստակը» Պուտինի հետ հանդիպմանը. ով էր Փաշինյան-Պուտին հանդիպման 8-րդ պատվիրակը
Ո՞վ է ի վերջո հանդիպման այդ 8-րդ անհայտ մասնակիցը, որին այդպես թաքցնում են պաշտոնական աղբյուրները, ով չկա վարչապետի կայքի լուսանկարներում, որի մասին չի հիշատակվում Սանկտ...
Ամենաշատ