News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ լսում երեխաների համար նախատեսված լսողական սարքերի օժանդակ ներդիրների հետ կապված խնդիրների մասին, եւ խոստանում եմ հարցին պատասխանել գրավոր: Խնդրում եմ ինձ ներել: Հունիսի 11-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին:

Ալեքսանյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչ պատճառով են լսողական խնդիրներ ունեցող երեխաներին լսողական սարքերը տրամադրում առանց ներդիրների, որը հետագայում ծնողներն են ստիպված ձեռք բերել եւ բանականին մեծ գումարով:

Սաղիյանի պատասխանը չբավարարեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին: «Դա ձեզ չի փրկի: Դուք պարտավոր եք պատասխանել»,- հայտարարեց Թանդիլյանը:

Փոխնախարարը ստիպված էր խոստանալ, որ հենց վերադառնա գերատեսչություն, անպայման այդ հարցին կանդրադառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ