News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարավային բեւեռ-Էյտկենխառնարանի մակերեւույթի խորքում գիտնականները անոմալ գոտի են հայտնաբերել, որն առաջանում է ծանր մետաղի կուտակման արդյունքում, որն էլ ազգում է Լուսնի գրավիտացիոն դաշտի վրա, հաղորդում է Live Science-ը: 

Առեղծվածային օբյեկտի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Geophysical Research Letters ամսագրում, տվյալ անոմալիան առաջացել է աստերոիդի մնացորդների հետեւանքով: Դրա արդյունքում 4 մլրդ տարի առաջ առաջացել է Հարավային բեւեռ-Էյտկեն խառնարանը:

Բոլոր հետազոտողները միաձայն ասում են, որ խոսքն անհավանական խոշոր օբյեկտի մասին է, որի զանգվածը կազմում է գրեթե 2,18 կվինտիլիոն կգ:

«Պատկերացրեք, որ վերցնում ենք մետաղի կույտ՝ 5 անգամ ավել հավայան կղզիներից, եւ թաղում հողի տակ: Հենց այդ չափի է այն, ինչ մենք հայտնաբերեցինք»,- հայտարարել է հետազոտության հեղինակ Պիտեր Ջեյմսը:

Ջեյմսն ու իր գործընկերները տվյալ բացահայտումն արել են՝ համեմատել Լուսնի տոպոգրաֆիկ քարտեզը ՆԱՍԱ-ի հետազոտության տվյալների հետ:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականները հարվածի իմիտացիա են ստեղծել, որպեսզի ապացուցեն, որ այդ կուտակումները կարող են ծանր երկաթանիկելային աստերոիդի մնացորդ լինել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ