News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՎԵՏՕ շարժումը այսօր՝ հունիսի 11-ին, կրկին ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց: Շարժմանն է միացել նաև «Կոմունիստական կուսակցությունը»: ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միակ պահանջը «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակը Հայաստանում լուծարելն է.

««Սորոսականները» ատում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Հայաստանում կան ամերիկացի եւ հրեա միլիարդատերերի կողմից վարձկաններ, ովքեր քննադատում են մեր պետությունը, իրավապահ համակարգը, փորձում են կեղծ, սուտ քննադատությամբ քանդել մեր պետականության հիմքերը»,- ասաց Մալյանը։

Նա նշեց, որ շարժման մասնակիցները որեւէ խնդիր չունեն գրասենյակի դիմաց կանգնած ոսիկանների հետ.

«Օրենսդիրը միաձնյա գտնվում է «Իմ քայլը» դաշինքի տակ: Մենք ունենք պահանջ որպեսզի օրենսդրական փոփոխություններ լինի, որ այս աղբը հանենք շպրտենք դուրս»,- ասաց նա:

Նշենք, որ ՎԵՏՕ շարժմանն են միացել նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ «Ադեկվադ» հկ անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ