News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Անցումային արդարադատությունն առաջին հերթին քաղաքական երեւույթ է: Այս մասին Երեւանում անցկացվող անցումային արդարադատության եւ վեթինգի հարցերով կլոր սեղանի ժամանակ ելույթ ունենալիս ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով՝ խորհրդանշական է, որ վեթինգ տերմինն առաջին անգամ օգտագործվել է ձիարշավարանում՝ նշանակելով ձիերի զտում:

Անցումային արդարադատության թիրախներն են տնտեսությունը եւ բիզնես հարաբերությունները: Եթե նպատակը անցումն է ժողովրդավարությանը եւ բաց տնտեսական հարաբերություններին, ապա վեթինգն ուղղված է հանրության հաշտեցմանը եւ մասնավոր սեփականության լեգիտիմացմանը: Եթե նպատակը տոտալիտարիզմին անցումն է, որը տեղի է ունենում դատական համակարգի սեփականաշնորհմամբ, ապա դա բերում է տնտեսական եւ քաղաքական լուրջ հետեւանքների:

Փորձագետը բերեց անցումային արդարադատության մի քանի օրինակներ, որոնք հանգեցրել են կատակլիզմների: Հայերի համար առաջին եւ ամենտպավորիչ անցումային արդարադատությունը իրականացվել է երիտթուրքերի կառավարության կողմից, որի արդյունքը դարձավ Հայոց ցեղասպանությունը եւ խլվեց նրանց ունեցվածքը: Մյուս օրինակը Հիտլերյան Գերմանիան է:

Փորձագետի կարծիքով՝ եթե դատենք երկրի ղեկավարության քաղաքական գնահատականներով, ապա նպատակը ոչ թե համախմբումն է, այլ տարաբաժանումը, նպատակը տոտալիտար մեխանիզմի եւ գերմենաշնորհի ստեղծումն է: «Հետխորհրդային Հայաստանում դատական համակարգը մշտապես կապված է եղել իշխանություններին, բայց այն պատրաստ չէ բռնաճնշումային միջոցներին եւ բարիքների վերաբաշխմանը: Հենց այս գործառույթներն են դրված վեթինգի եւ անցումային արդարադատության վրա»,- նշեց փորձագետը՝ որպես օրինակ նշելով, որ անհաճո դատավճիռ կայացրած  դատավորին անմիջապես սպառնում են վեթինգով: «Այսինքն՝ սա դառնում է ճնշման գործիք»,- արձանագրեց փորձագետը՝ հավելելով, որ եթե տեսությունն իրականացվի, Հայաստանին սպառնում է դեպի ֆաշիստական ռեժիմ գլորվելը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը կլենտրոնացած են միեւնույն ձեռքերում:

«Ինչ վերաբերում է հետեւանքներին, ամենազգայունը տնտեսությունն է: Վերաբաշխումը կհարվածի ներդրումներին եւ կարող է դառնալ ֆինանսների արտահոսքի պատճառ: Հետհեղափոխական երկրում թվերը խոսում են արտաքին շուկաների կորստի եւ արտահանման կրճատման մասին: Սա պաշտոնական տվյալ է: Ներդրումներին խանգարում է ցնցումների մշտական մթնոլորտը, որոնց թվում՝ կոշտ քաղաքական հայտարարությունները եւ դատարանների շրջափակումը»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ վեթինգի եւ անցումային արդարադատության ներդրումը հետո կարող է պահանջել նոր անցումային արդարադատություն, եւ գործընթացը կդառնա պերմանենտ: «Սա անթույլատրելի է: Որոշումները քաղաքական եւ իրավաբանական դաշտում են»,- նշեց Թեւանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ