News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անվիճելի է, որ Հայաստանի դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի: Այս մասին Երեւանում անցկացվող անցումային արդարադատության եւ վեթինգի հարցերով կլոր սեղանի ժամանակ ելույթ ունենալիս ասաց Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ խնդիր առկա է, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի ռիսկեր: Այլ հարց է, թե արդյոք պե՞տք է դատավորները եւ ամբողջ համակարգը փոխվեն քաղաքական փոփոխությունների հետեւանքով: Իմ կարծիքով՝ ոչ, սա մասնագիտական մարմին է, կարծում է իրավաբանը:

Վեթինգի գործիքակազմի կիրառման համար անհրաժեշտ են հետեւյալ հարցերի պատասխանները՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ եւ ինչպե՞ս այն չափել: Որպես խնդրի եւ դրա լուծման միջոցի համաչափություն նա ներկայացրեց իրավիճակը, երբ, օրինակ, մարդու մոտ սրտի կանգ է, շոկերի կիրառումն արդարացված է, բայց եթե սիրտն աշխատում է, շոկերը կարող է վնաս հասցնել:

Իրավաբանը նշեց, որ մեկ այլ խնդիր է՝ ներդրողներն արդյոք ցանկանո՞ւմ են ներդրումներ կատարել այդպիսի միջավայրում: Ներդրողներին չվախեցնելու համար կարելի է կիրառել հրապարակային վեթինգ:

Հաջորդ հարցը՝ ո՞վ է վեթինգի սուբյեկտը: «Որքանով հասկանում եմ՝ դատավորները: Իսկ դատախազնե՞րը: Քննիչնե՞րը: Ոստիկաննե՞րը: Մոտեցումը ընտրողական է: Եթե դատավորներին վեթինգի ենթարկենք, ապա արդեն պետք է բոլոր պաշտոնատար անձանց: Իսկ կա՞ բավարար կադրային ռեզերվ: Որպեսզի չհայտնվենք Ալբանիայի վիճակում: Ո՞վ է իրականացնելու վեթինգը: Ինչպիսի՞ գործիքներով եւ ի՞նչ չափանիշներով»,- թվարկեց հարցերը Զոհրաբյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ