News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ամփոփեց «Վեթինգի եւ անցումային արդարադատության մասնագիտական քննարկում» թեմայով կլոր սեղանը:

Նրա խոսքով՝ ինչպես բուն նախաձեռնությունը, այնպես էլ կլոր սեղանի ժամանակ հնչած ելույթները բազմաթիվ հարցեր են առաջացնում:

«Եթե անցումային արդարադատության նախաձեռնողները Հայաստանը դիտարկում են որպես ավտորիտար պետություն, ապա կոնկրետ ո՞ր ժամանակահատվածն է ռեպրեսիվ: Ովքե՞ր են զոհերը եւ ի՞նչ սկզբունքով: Ի՞նչ է սպասում բնակչությունն անցումային արդարադատությունից: Տարբեր երկրներում սպասումները տարբեր են: Որպես կանոն, դա կամ արդարության վերականգնում է կամ հաշտություն կամ փոխհատուցում:  Ինչպիսի՞ն կլինեն արդյունքները եւ նրանց գնահատականների չափանիշները: Ի՞նչ ժամանակամիջոցում: Արդյո՞ք հաշվի առնվելու է տնտեսական եւ սոցիալական իրավունքը: Եվ եթե ոչ, ապա ինչու՞»:

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ 2016-ին ԵՄ-ն (առանց ՀՀ իշխանությունների մասնակցության) սկսեց գնահատման գործընթացը՝ մշակելով արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության գնահատման մեթոդիկան:

 «Երբ ներկայացվում էին արդյունքները, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հետաքրքրիր բան ասաց: Վստահ եմ, որ նա հիմա մոռացել է իր խոքսքերը, բայց ես կհիշեցեմ՝ Այո, դատական համակարգի նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ: Այնուամենայնիվ, այն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում», - ասաց Հարությունյանը:

 Դրանից ելնելով՝ Հարությունյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչն է պատճառ դարձել վեթինգի ներդնման ձգտման համար եւ ո՞ր երկրների հետ են համեմատում Հայաստանը: Վերջի վերջո կա եվրոպական կառույց, որն իրականացնում է մոնիթորինգ, հետաքրքիր կլիներ տեսնել ինչ դիրքերում է Հայաստանը:

«Կա արդյոք դատավորների խախտումների վիճակագրություն: Այո, խախտումներ եղել են, կան եւ վստահ են, կլինեն: Բայց վիճակագրությունը պետք է համոզիչ լինի: Հետաքրքիր է, ի՞նչ վիճակագրությունից են նրանք օգտվում: Ինչպիսի՞ն են  գործող կարգավորման բացերը, որոնք վեթինգ են պահանջում», - շարունակեց Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ Ալբանիայում, որին անընդհատ վկայակոչում են, վերջերս արել են այն, ինչ Հայաստանում արել են 2005-ին:

«Դրա համար լրացուցիչ հարցեր են առաջանում՝ չի կարելի արդյոք խնդիրները լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների կատարելագործման ճանապարհով, բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովի ներուժի ավելի արդյունավետ օգտագործմամբ, ինչու՞ ենք մենք հրաժարվում գոյություն ունեցող մեխանիզմներից: Շատ երկրներ հրաժարվել են վեթինգից՝ այն չափազանց վտանգավոր համարելով: Շատ փորձագետներ ասում են, որ դա վերջին միջոցն է: Ինչ տարբերություն  կա Հայաստանի եւ այն երկրների միջեւ, որտեղ կիրառվում է վեթինգը: Այդ երկրներում վեթինգը միայն բարեփոխումների մաս է: Ինչպե՞ս են սինխրոնացվելու վեթինգը  եւ մյուս բարեփոխումները:  Ո՞վ է ենթարկվելու վեթինգի: Բոլորն ասում են դատավորների մասին: Սակայն շատ երկրներում  դա վերաբերում է նաեւ դատախազներին, քննիչները եւ հատկապես հատուկ ծառայությունները: Ինչու՞ են մեզ մոտ միայն դատավորները:

Ի՞նչ ժամանակահատվածի վրա կտարածվի եւ ինչու՞: Կտարածվի արդյոք ՍԴ դատավորների վրա: Եվ քննարկվելու է այն արդյոք ՍԴ-ում: Չկա արդյոք այստեղ շահերի բախում: Կլինի արդյո՞ք միջազգային մոնիթորինգ: Ըստ փորձագետների՝ չպետք է լինի, քանի որ դրանք էլ են հետպանդում սեփական շահերը:

«Վեթինգ իրականացնողները նույնպե՞ս պետք է վեթինգի ենթարկվեն: Կարելի՞ է արդյոք առանց սահմանադրական բարեփոխումների դատավորների հեռացման մեխանիզմ մշակել: Եթե այո, ապա ինչպե՞ս»,- շարունակեց թվարկել Դավիթ Հարությունյանը:

Նախկին նախարարը հիշեցրեց, որ հենց դատական համակարգում կան մեխանիզմներ, որոնք սահմանափակում են թանկ նվերները, իսկ եթե նվերի արժեքը գերազանցում է 400 հազարը, ապա դատավորը պարտավոր է հաշվետու լինել: Այլ պաշտոնյաների համար նման սահմանափակումներ չկան:
«Ի՞նչ նոր մեխանիզմների մասին է խոսքը: Ինչպե՞ս պետք է գնահատվեն քաղաքական կապերի չափորոշիչները: Ալբանիայում նման բան չկա, այնտեղ միայն կապ կա հանցավոր աշխարհի հետ: Ինչպե՞ս պետք է պաշտպանվի անձնական կյանքի իրավունքը: Ինչպե՞ս են երեք չափորոշիչները դիտարկվելու՝ միասի՞ն, թե առանձին, այսինքն՝ յուրաքանչյուրը պետք է հեռացման պատճա՞ռ լինի: Վեթինգը մեկանգամյա՞ կլինի, թե մշտական: Մեխանիզմները բողոքարկվելո՞ւ են: Գրավո՞ր, թե բանավոր է լինելու գործընթացը: Ո՞վ է կազմելու ապացույցների բազան: Կարո՞ղ են ընդունված որոշումները բողոքարկվել: Ի՞նչ է լինելու հեռացված դատավորների որոշումների հետ: Ո՞վ և ինչպե՞ս է փոխարինելու նրանց: Այդ ամենի բյուջեն, կամ որտեղի՞ց են այդ միջոցներն, նա, ով տրամադրել է այդ միջոցները, ազդեցություն ունի՞ գործընթացի վրա: Ոչ օբյեկտիվ մոտեցման դեպքում ի՞նչ պատասխանատվություն կկրի»,- թվարկեց Դավիթ Հարությունյանը:

Նա ելույթ ունեցողներին առաջարկեց  կազմել հարցերի իրենց շարքը, որը հետագայում կփոխանցվի նախագիծը մշակող մարմնին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ