News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջարկվում է Հայ կինոյի օր հիմնել, որի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Պետական տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց փոփոխությունների հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա առաջարկեց տոնը նշել ապրիլի 16-ին՝ հավելելով, որ տվյալ հարցը բավականին երկար քննարկվել է փորձագիտական համայնքի ներգրավմամբ:

Զոհրաբյանը պարզաբանեց, որ 1923 թվականի ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինո», որը 1966-ին վերանվանել են «Հայֆիլմ»։ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Հայ կինոյի օրը կնպաստի հանրապետությունում կինեմատոգրաֆի զարգացմանը եւ մշակութային այդ արժեքի պահպանմանը։

Ընդ որում պատգամավորը նշեց, որ Կինոյի միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 28-ին եւ ընդգծեց, որ Հայաստանում այդ օրը նույնպես նշվում է: Նա սակայն չհամաձայնեց  կառավարության ներկայացուցիչների եւ «Իմ քայլը» իշխող դաշինքից մի շարք պատգամավորների պնդման հետ, որ Հայաստանում դեկտեմբերի 28-ին արդեն նշվում է Կինոյի միջազգային օրը:

Իր հերթին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդես եկավ Թատրոնի օրը Կինոյի օրվա հետ միավորելու առաջարկով, սակայն Զոհրաբյանը պատասխանեց, որ այս հարցը արդեն քննարկվել է թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ եւ նրանք դեմ են այդ նախաձեռնությանը, քանի որ ոչ մի ընդհանուր բան չեն տեսնում թատրոնի եւ ապրիլի 16-ը տոնելու հետ: Սակայն Զոհրաբյանի նախաձեռնած եւ առաջարկած օրինագիծը դրական եզրակացություն  ստացավ խորհրդարանական հանձնաժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ