News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի հատուկ ծառայությունները վճարել են գործարարին, որպեսզի վերջինս լրտեսի ԱՄՆ նախագահի վարչակազմին: Գործարարը կապ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի համար անօրինական նվիրաբերումների հետաքննության հետ, գրում է The Intercept-ը՝ հղում անելով ԱՄՆ նախկին պաշտոնյային եւ փաստաթղթերին:

Գործարար Ռաշիդ ալ-Մալիկն ամսական տասնյակ հազարավոր դոլարներ է ստացել 2017 թվականին Մերձավոր Արեւելքի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականության մասին ինֆորմացիա հավաքելու համար: Ալ-Մալիկն ԱՄԷ-ի Ազգային հետախուզական ծառայությունն է փոխանցել տեղեկությունը, այդ թվում՝ Կատարի հետ մի շարք երկրների կոնֆլիկտի կարգավորման հարցով ԱՄՆ ջանքերի եւ ԱՄՆ պաշտոնական անձանց ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի պաշտոնական հանդիպումների մասին տեղեկությունները:

Անցած տարվա վերջին New York Times եւ Wall Street Journal պարբերականները հայտնել էին, որ ԱՄՆ դաշնային դատախազը հետաքննում է Թրամփի ինաուգուրացիոն կոմիտեին նվիրաբերումները:

Ալ-Մալիկը հարցաքննվել էր ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության շրջանակում:

Ըստ տեղեկության՝ հիմնականում հետաքննությունը կենտրոնացել է այն հարցի վրա, թե արդյոք Կատարը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն՝ նվիրաբերումներ անելով, մտադիր են եղել ազդել ԱՄՆ քաղաքականության վրա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ