News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մեդուզա» լրատվամիջոցի թղթակից Իվան Գոլունովի դեմ քրեական գործը դադարեցվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:

Գործը դադարեցվել է, քանի որ մեղավորությունը չի ապացուցվել:

Նախարարի խոսքով՝ Իվան Գոլունովն ազատ կարձակվի տնային կալանքից այսօր:

Նա նաեւ հայտնել է, որ քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումն ընդունվել է «դատական, կենսաբանական, մատնահետքային եւ գենետիկական հետազոտությունների արդյունքների հիման վրա», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Կոլոկոլցեւը նշել է, որ հետաքննության նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Գոլունովին ձերբակալած ոստիկանները հեռացվել են աշխատանքից:

Նախարարը խոստացել է նաեւ միջնորդություն ներկայացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ արեւմտյան վարչական շրջանի պետ Անդրեյ Պուչկովի հեռացման մասին:

Հիշեցնենք, որ լրագրողին ձերբակալել էին հունիսի 6-ին: Ոստիկանության բաժանմունքում նրան ծեծի էին ենթարկել, չէին թողել կապ հաստատել ծնողների հետ եւ օգտվել փաստաբանի ծառայություններից: Լրագրողը պնդում է, որ թմրանյութն իր գրպանն է գցել ոստիկանը, իսկ իր դեմ քրգործը կապում է հուղարկավորության բիզնեսի հետաքննության հետ: Հունիսի 8-ին Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը տնային կալանքի մասին վճիռ էր կայացրել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ