News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀԿ ներկայացուցիչների, փորձագետների եւ ուսանողների հետ քննարկումներ են կայացել, որոնց ընթացքում առաջարկ է եղել ուսանողներին հերթական արտոնությունները տրամադրել: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում Հարկային օրեսնսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց փոփոխությունների համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ խոսքը մասնավորապես աշխատող մագիստրոսների եւ ասպիրանտների մասին է:

«Տվյալ օրինագծի ընդունման դեպքում նրանք կկարողանան եկամտահարկի հաշվին փոխհատուցել ուսման վճարը:

Այս դեպքում կխթանվի ուսանողներին աշխատանքով ապահովելու գործընթացը, ինչպես նաեւ կլուծվի խնդիրը, որը կապված է այն հանգամանքի հետ, որ աշխատանքային փորձի բացակայության պատճառով ուսանողներին փաստացի աշխատանքի չեն ընդունում», - բացատրեց Գաբրիելյանը:

Պատգտամավորը նշեց, որ ի սկզբանե առաջրկվում էր, որ բակալավրիատի աշխատող ուսանողները նույնպես կարողանան օգտվել տվյալ օրենսդրական նախաձեռնությունից, սակայն հետագայում օրինագիծը խմբագրվեց, որից հետո որոշում  ընդունվեց, որ տվյալ արտոնությունից կկարողանան օգտվել միայն մագիստրոսները եւ ասպիրանտները:

Քննարկումնների ժամանակ առաջրակ հնչեց, որպեսզի տվյալ արտոնության բաշխման ժամանակ հաշվի առնվի նաեւ սովորողի առաջադիմությունը: Ներկայացված օրինագիծն առաջացրեց պատգամավորների եւ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի ոչ միանշանակ արձագանքը:

 Արդյունքում Սիսակ Գաբրիելյանի եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից նախաձեռնված օրինագիծն ուղարկվեց լրամշակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ