News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կարծում են, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ ռուսական պաշտպանական համակարգեր գնելու համար Անկարային դատապարտող բանաձեւն անընդունելի սպառնալիք է, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-Թուրքիա դաշնակցության առնչությամբ մտահոգության արտահայտման մասին» բանաձեւը հավանություն է ստացել Ներկայացուցիչների պալատի կողմից: Բանաձեւը Թուրքիային կոչ է անում չեղարկել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը, այլապես պատժամիջոցներ կսահմանվեն:

Դրան ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ու դատական համակարգն «անարդար եւ անհիմն» մեղադրանքներ են արտահայտում բանաձեւում:

Դա, ըստ Թուրքիայի, «չի ծառայում երկու երկների վստահության ամրապնդմանը», եւ ԱՄՆ-ը խոսում է սպառնալիքի եւ պատժամիջոցների լեզվով:

Միացյալ Նահանգներում հայտարարում են, որ Թուրքիայի կողմից Ս-400-երի գնումը սպառնալիք է ներկայացնում ամերիկյան F-35 կործանիչների համար, որոնք Թուրքիան մտադիր է գնել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ