News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Սթարթափերի զարգացման համար ոչ միայն ֆինանսներ, այլեւ գիտելիքներ են պետք:

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի եւ ԵՄ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի կողմից կազմակերպված  մամուլի ասուլիսին այս մասին ասաց Հայաստանում ԵՄ ներկայացուցչության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոսան:

Նա հավելեց, որ ԵՄ-ն Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագրեր է իրականացնում ոչ միայն ֆինանսավորման, այլեւ փորձի փոխանակման միջոցով: «Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործում, այդ թվում` ՏՏ ոլորտի զարգացման միջոցով: Այս տեսանկյունից կարեւոր է նաեւ պետության վերաբերմունքը, եւ այն փաստը, որ Հայաստանում ձեւավորվել է համապատասխան նախարարություն:

Սա խոսում է այն  մասին, որ Հայաստանում գործարար միջավայրը էլ ավելի բարելավելու հնարավորություն կա, հաշվի առնելով նաեւ դինամիկ մասնավոր հատվածի առկայությունը», - նշեց նա:

Նշենք, որ Երեւանում հունիսի 11-ին անցկացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ԵՄ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի կողմից կազմակերպված  համաժողովը,  որի նպատակը Հայաստանի եւ Եվրոպայի բիզնես հրեշտակների համագործակցության եւ համատեղ ներդրումների համար նոր հնարավորություններ ստեղծելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ