News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է նոր սակագներ ու նորմեր սահմանել աղբը թափելու եւ վերամշակելու համար:

Տվյալ առաջարկով պատգամավորը հանդես է եկել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է վճարում սահմանել ոչ բնակելի տարածքներում, այդ թվում՝ հասարակական եւ արտադրական շենքերում եւ շինություններում աղբահանության համար՝ ըստ շինության ընդհանուր տարածքի եւ հետեւյալ դրույքաչափերով.

  1. շինությունների եւ շենքերի համար, որտեղ կա հանրային սննդի եւ բնակչության կենցաղային սպասարկում եւ առեւտուր է իրականացվում, մինչեւ 1 քմ մակերեսի համար՝ 50-100 դրամ,
  2. 30-70 դրամ 1 քմ մակերեսի համար հյուրանոցների, հյուրանոցային ծառայություններ մատակարարողների եւ նմանատիպ շենք-շինությունների, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների, օդանավակայանների, երկաթգծի կայարանների եւ ավտովակայանների տրամադրման համար նախատեսված շինությունների համար,
  3. արտադրական նշանակություն ունեցող շենք-շինությունների համար՝ 1 քմ մակերեսով՝ 20-50 դրամ,
  4. վարչական շենք-շինությունների, ֆինանսական կազմակերպությունների, տարբեր տեսակի գրասենյակների համար՝ 1 քմ մակերեսով՝ 5-20 դրամ,
  5. հասարակական շենք-շինությունների, կրթական, սպորտային եւ մշակութային նշանակության շենքերի համար՝ 1 քմ մակերեսով՝ 3-15 դրամ
  6. այլ շենք-շինությունների համար, որտեղ տարբեր տեսակի գործունեություն է իրականացվում՝ եւս 1 քմ մակերեսով՝ 10-30 դրամ:

Պապոյանը հայտնել , որ իրավաբանական անձը նաեւ կարող է վճարել ոչ թե շենքի տարածքի մակերսով, այլ ըստ աղբի զանգվածի՝ 1 տոննա աղբի համար վճարելով 10 000 դրամ: Բացի այդ, նախատեսված են տուգանքներ աղբը չսահմանված վայրում թափելու համար: 

«Իրավաբանական անձանց համար տուգանքները կազմում են նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով, եթե մեկ տարվա ընթացքում կրկնվեց՝ մինչեւ 200-ապատիկի չափով են տուգանվելու»,- ընդգծել է պատգամավորը:

Նշենք, որ երկար բանավեճից հետո օրինագիծը դրական եզրակացություն ստացավ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ