News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում IT ոլորտում ընկերությունների աճը թույլ է տալիս ավելացնել աշխատատեղերը: Այս մասին այսօր Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի եւ Փոքր եւ միջին ձեռնարկատերերի զարգացման ԵՄ ծրագրի կողմից կազմակերպված BANA համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նման ընկերությունները համապատասխան ֆինանսավորում կստանան:

«Կառավարությունը կօժանդակի ստարտապների աճին, որպեսզի հայկական ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,- ասել է Վարդանյանը:

Նշենք, որ այսօր Երեւանում անցկացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի եւ Փոքր եւ միջին ձեռնարկատերերի զարգացման ԵՄ ծրագրի կողմից կազմակերպված BANA համաժողովը, որի նպատակը Հայաստանի եւ Եվրոպայի բիզնես հրեշտակներին միացնելը, համագործակցության եւ համատեղ ներդրումների համար նոր հնարավորություններ ստեղծելն է:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ