News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջուկային զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ուղղությամբ ջանքերը ճգնաժամի մեջ են գտնվում: Այս մասին Ստոկհոլմում ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպման նախաշեմին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հաղորդում է DW-ը:

«Դա վտանգ է ողջ աշխարհի համար: Անհրաժեշտ է հակազդել այդ բացասական միտմանը»,- ասել է նա:

Հանդիպմանը կմասնակցեն 16 երկրների ԱԳՆ ղեկավարներ: Երկրներից եւ ոչ մեկը չունի միջուկային զենք:

«Լավ է, որ այսօր հավաքվել են մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են պահպանել եւ ամրապնդել միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը»,- ընդգծել է Մաասը:

Նրա կարծիքով՝ առանց այդ համաձայնագրի այսօր կլիներ միջուկային զենք, սակայն համաձայնագրի ներկայիս վիճակը նա ճգնաժամային է անվանել:  

Ավելի վաղ Թեհրանում Մաասը աջակցություն էր հայտնել Իրանի հետ միջուկային համաձայնագրին, սակայն կոնկրետ արդյունքի դեռեւս չի հաջողվել հասնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ