News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արցախի ղեկավար կազմում այսօր փոփոխություններ են եղել։ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Մամուլը գրում է, որ նրա պաշտոնանկությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով։ Ստեփանակերտից հերքում են այս լուրերը։

Նախագահ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Լեւոն Մնացականյանը նշանակվել է ոստիկանության պետ, մինչ այդ՝ նա ղեկավարում էր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Այս պաշտոնում նշանակվել է Վլադիկ Խաչատրյանը։ Իգոր Գրիգորյանն էլ նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական- նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ:

Այսօր վերաքննիչ դատարանում Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական նիստն էր, որին Մանվել Գրիգորյանը չներկայացավ՝ առողջական պատճառով։ Դատարանը քննում էր Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։ Դատախազը պնդեց, որ պետք է կալանքը պահապանվի, ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգահարել է իր ենթակային եւ պահանջել, որ նա իր վրա վերցնի այն ամենը, ինչի համար մեղադրվում է ինքը։ Պաշտպանն այլ կերպ մեկնաբանեց այդ զանգը։

Մանվել Գրիգորյանից պահանջ ունի նաեւ ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը, որ այժմ դատապարտյալ է «Սեւան» ՔԿՀ-ում։  Այսօր դատարանին ներկայացվեց նրա գրությունը։ Իսախանյանը այն նույն անձն է, որի սկանդալային լուսանկարները տարածվել էին համացանցում։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը, շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Եվ որպես փոխհատուցում Իսախանյանը պահանջում է 5 միլիոն դոլարին համարժեք դրամ, ինչպես նա է գրել՝ իր ամբողջ կյանքը կործանելու համար։ Գրիգորյանի պաշտպանը այս մեղադրանքը համարեց ֆեյքային։

«Վետօ» շարժումը այսօր դարձյալ Սորոսի հիմնադրամի գրասենյակի առաջ էր, բայց այս անգամ նրանց քիչ թվով ոստիկաններ դիմավորեցին, ավելին՝ թույլ տվեցին առաջ գալ մինչեւ գրասենյակի շենքը ։ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ մեր իսկական վարչապետը Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն է, եւ նրա պահանջով է արդարադատության նախարարը հրաժարական տվել եւ նրա պահանջով էլ նախարար է նշանակվելու Ռուստամ Բադասյանը, որը ըստ Մալյանի՝ հավատարիմ սորոսական է։ ։ «Վետօն» նաեւ կեղծ դոլարներ էր բերել՝ Սորոսի գրաենյակի աշխատակիցների համար։

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում էր մի տեսանյութ, որ նկարահանվել էր երթուղայինում։ Ուղեւորը վարորդից պահանջում է չծխել, վարորդը սրտին մոտ է ընդունում պահանջը, հրաժարվում է մեքենան վարել մինչեւ դուրս չգա այդ ուղեւորը, վեճին խառնվում են այլ ուղեւորներ՝ բոլորը կանայք, եւ պաշտպանում վարորդի ծխելու իրավունքը։ Այսօր, այս խնդրով պաշտոնական երկու հաղորդագրություն եղավ, ոստիկանությունից հայտնեցին, որ վարորդը չուներ երթուղային վարելու իրավունք , քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ նա ազատվել է աշխատանքից։

Դոլարն այսօր էժանացել է, փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 609, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 43 դրամ:

Հունիսի 12-ին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ