News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Analitik.am-ի հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի չկատարված հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ վարչարարությունը սկսվել է դեռևս 25․01․2019թ-ին։

Այս մասին նշված է ՊԵԿ հայտարարության մեջ, որով արձագանքել են են Analitik.am-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ կիրառել իրենց նկատմամբ՝ ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո։

ՊԵԿ-ի հայտարաության մեջ, մասնավորապես, ասված է․

«Ի պատասխան Analitik.am-ի հայտարարությանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի չկատարված հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ վարչարարությունը սկսվել է դեռևս 25․01․2019թ-ին։

Մասնավորապես՝ 25․01․2019թ-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում ունեցած 365315 դրամ պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 19․02․2019թ-ին կայացվել է պարտավորությունները գանձելու մասին որոշում։ Որոշումը «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի կողմից չի կատարվել, ինչի արդյունքում այն 04․06․2019թ-ին ներկայացվել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայություն կատարման համար, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, և արգելանքները կիրառվել են հարուցված կատարողական վարույթի շրջանակում ԴԱՀԿ կողմից:

ՀՀ ՊԵԿ-ի կողմից «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք չի կիրառվել և չէր կարող կիրառվել, քանի որ 19․02․2019թ-ին կայացված որոշմամբ գանձման ենթակա պարտավորության գումարը չի գերազանցել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված 500000 դրամը»։

 

Տպել
Ամենաշատ