News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 26
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»:

Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաեւ վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայելյանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը առաջիկայում քննարկման առարկա կդառնա նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմել ենք Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանին: Վերջինս նշեց, որ վարչապետն ու մարզպետը չեն քննարկել այդ հարցը, իսկ ահա ՔՊ-ում քննարկում լինելու է, սակայն ժամկետների առումով դեռեւս հստակություն չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախընտրել եմ քարոզարշավի ընթացքում լինել մարզում, ընդ որում չեզոք մարզում. Լուսինե Բադալյան
Ես հասկանում եմ, որ «Ոչ» ասելու հիմնավոր պատճառ չկա...
Նույնն է, որ Մոսկվիչ 408-ի անվադողեր ունեցող S դասի Մերսեդեսով առաջ շարժվես. Նիկոլ Փաշինյան
Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք անգամ թույլ չեմ տա, որովհետև...
Հայաստանի ներկայիս ղեկավարը, երբ կլինի «նախկին իշխանություն», անխուսափելիորեն նստելու է. Միհրան Հակոբյան
Նստելու որոշումը Հայաստանի ներկայիս ղեկավարը և վաղվա «նախկին իշխանությունը» հենց այսօր կայացրեց` այս տեսարանը ստեղծելով...
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել
Դատախազությունն Էդմոն Մարուքյանը գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում…
Գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում. Արսեն Բաբայան
Սերժառոբական թայֆան իրեն բնորոշ ոճով փորձում է խարխլել մեր պետականության հիմքերը, խնդրում եմ՝ ավելի զգոն լինել...
«Հրապարակ». Կքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման
Ինչպես հայտնի է, այդ տարածքում ՀՀ նախկին վարչապետը երկու առանձնատուն է կառուցել, մեկը՝ իր, մյուսը՝ որդու համար...