News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակիչը EuroMillions վիճակախաղում 123 մլն ֆունտ է շահել (156 մլն դոլար) եւ դարձել երկրում երրորդ խոշոր շահումի տերը, հայտնում է Mirror-ը՝ վկայակոչելով վիճակախաղի աշխատակից Էնդի Քարթերին:

Շահողին հաջողվել է կռահել 5 հիմնական թվերը եւ 2 «երջանիկ աստղերը»:

EuroMillions վիճակախաղի առաջին խաղարկությունը կատարվել է 2004 թվականի փետրվարի 13-ին երեք երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա եւ Մեծ Բրիտանիա: 2004-ի հոկտեմբերին վիճակախաղին են միացել եւս վեց երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումը հարկվում է միայն Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե 2,5 եվրո: Վիճակախաղի մասնակիցներն են 200 մլվ մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ